National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.11.2022
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային այցով եղել են Վիլնյուսում
1 / 8

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Վիլնյուս աշխատանքային այցի ընթացքում հանդիպել են Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի եւ Հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների կոմիտեի նախագահի ու անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի վերաբերյալ բարենպաստ իրավական միջավայրի ձեւավորման եւ հետօրենսդրական վերահսկողության հարցեր:

Աշխատանքային օրենսդրության բարելավման, արդյունավետ պետական վերահսկողության, պաշտպանված աշխատանքային իրավունքի ապահովման եւ աշխատանքային վեճերի լուծման արտադատական մեխանիզների հետ կապված հարցերը քննարկվել են Աշխատանքի տեսչության, Արհեստակցական միություների կոնֆեդերացիայի, Զբաղվածության եւ սոցիալական ծառայությունների հետ հանդիպումների ժամանակ: Լիտվայի Աշխատանքի տեսչությունը համարվում է լավագույններից այս ոլորտում եւ շուրջ մեկ տարի քննում է նաեւ աշխատատեղում հոգեբանական բռնության դեպքերը:

Հավասար հնարավորությունների օմբուդսմենի գրասենյակում քննարկվել են խտրականության արգելքի եւ իրավահավասարության ապահովման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությունն ու գործնական կիրառության խնդիրը:

Աշխատանքային այցի ընթացքում հանձնաժողովի անդամները հանդիպել են Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանտաս Ադոմենասին եւ Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատային:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել հայ-լիտվական հարաբերությունների առկա մակարդակին եւ ավելի խորացնելու անհրաժեշտությանը: Պատվիրակության անունից հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի հասցեական դիրքորոշման եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարության համար, ինչպես նաեւ հույս է հատնել, որ ժողովրդավար Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը սատարում կգտնի միջազգային հանրության, այդ թվում՝ բալթյան երկրների կողմից:

Աշխատանքային այցին մասնակցել են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը եւ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը:

Այցը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am